Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 957
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2024 թվականի N 957

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 17/10 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<Թաղամաս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս լ/ա Հայկազ Դանիելյանի՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Շահումյան փողոց թիվ 17/10 հասցեի 0.23007հա հողամասում հյուրանոցային համալիրի կառուցման նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու խնդրանքով: <<Թաղամաս>> ՍՊԸ-ին տրամադրված 26.08.2024թ. թիվ Ա1-136 նախագծման թույլտվության համաձայն՝ նախատեսվում է նշված 0.23007հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման հող:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3) ենթակետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`

1.<<Թաղամաս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 17/10 հասցեի 0.23007հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման:
2.<<Թաղամաս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը․
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner