Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1148
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2024 թվականի N 1148

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՐԱՄԲԵՅԱՆ ՓՈՂՈՑ (ՆԱԽԿԻՆՈՒՄ ԼԵՐՄՈՆՏՈՎԻ) ԹԻՎ 10 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Կարլեն Մանասերյանը` Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Շարամբեյան (նախկինում Լերմոնտովի) փողոց թիվ 10 հասցեի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 10102022-11-0038 վկայական), բնակելի տան գործառնական նշանակությունը՝ որպես հասարակականի նշանակության փոփոխելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված փոփոխությունը չի պահանջում շինարարական աշխատանքների իրականացում և առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Շարամբեյան փողոց թիվ 10 հասցեի բնակելի տան գործառնական նշանակությունը որպես հասարակական նշանակության, ինչպես նաև վերջինիս սպասարկման 0.042հա հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի թիվ 88 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով՝

1.Քաղաքացի Կարլեն Մանասերյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 10102022-11-0038 վկայական), Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Շարամբեյան փողոց թիվ 10 հասցեի բնակելի տան գործառնական նշանակությունը փոփոխել որպես հյուրատան:
2.Վերոգրյալ  0.042հա հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման:
3.Պարտավորեցնել քաղ․ Կարլեն Մանասերյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner