Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Կարլեն Մանասերյանը` Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Շարամբեյան (նախկինում Լերմոնտովի) փողոց թիվ 10 հասցեի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 10102022-11-0038 վկայական), բնակելի տան գործառնական նշանակությունը՝ որպես հասարակականի նշանակության փոփոխելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված փոփոխությունը չի պահանջում շինարարական աշխատանքների իրականացում և առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Շարամբեյան փողոց թիվ 10 հասցեի բնակելի տան գործառնական նշանակությունը որպես հասարակական նշանակության, ինչպես նաև վերջինիս սպասարկման 0.042հա հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի թիվ 88 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով՝
1.Քաղաքացի Կարլեն Մանասերյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 10102022-11-0038 վկայական), Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Շարամբեյան փողոց թիվ 10 հասցեի բնակելի տան գործառնական նշանակությունը փոփոխել որպես հյուրատան:
2.Վերոգրյալ 0.042հա հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման:
3.Պարտավորեցնել քաղ․ Կարլեն Մանասերյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: