Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. նոյեմբերի 25-ի թիվ 1232-Ա որոշմամբ, 2024թ. դեկտեմբերի 26-ին վարձակալության իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1760․9քմ մակերեսով հողամասը, բանջարաբուծության նպատակով /ԼՈՏ-15(Վ-24), Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Թբիլիսյան խճղ․ թիվ 63/5 հասցեի/, 25 տարի ժամկետով, 176090 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 176090 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Շահումյան փողոց, 3-րդ նրբ․ թիվ 6 տան բնակիչ Հարություն Ալիխանյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 1 արձանագրությունը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1760․9քմ մակերեսով հողամասը բանջարաբուծության նպատակով /Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Թբիլիսյան խճղ․ թիվ 63/5 հասցեի/, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, տրամադրել Դիլիջան քաղաքի, Շահումյան փողոց, 3-րդ նրբ․ թիվ 6 տան բնակիչ Հարություն Ալիխանյանին: Հողամասի տարեկան վարձավճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 176090 /հարյուր յոթանասունվեց հազար իննսուն/ դրամ:
2.Կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Հարություն Ալիխանյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վարձավճարը, այն է` 176090 դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 8805 դրամ նախավճարը ներառվում է տարեկան վարձավճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: