Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Լուսինե Աշոտի Զարգարյանը ՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 4-րդ նրբ․ թիվ 35/3 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 242.0քմ հողամասին կից գտնվող /Կալինինի փողոց 4-րդ նրբ․ թիվ 23/4 հասցեի/ 242.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 242.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 4-րդ նրբ․ թիվ 23/4 հասցեի 242.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1653901 /մեկ միլիոն վեց հարյուր հիսուներեք հազար ինը հարյուր մեկ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Լուսինե Զարգարյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 4-րդ նրբ․ թիվ 23/4 հասցեի 242.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1653901 /մեկ միլիոն վեց հարյուր հիսուներեք հազար ինը հարյուր մեկ/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Լուսինե Աշոտի Զարգարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: