|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 նոյեմբերի 2025 թվականի N 1019-Ա |
ՔԱՂ․ ԱՇՈՏ ՌՈՒԴԻԿԻ ԱԼԻԽԱՆՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ՝ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 14/7 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ․ Աշոտ Ռուդիկի Ալիխանյանը՝ իրեն տրամադրված Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 14/7 հասցեի 0.0105հա հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգելու խնդրանքով: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 14/7 հասցեի 0.0105հա հողամասի նկատմամբ քաղ․ Աշոտ Ռուդիկի Ալիխանյանին տրամադրված կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգել մինչև 2060 թվականի դեկտեմբերի 31-ը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Թբիլիսյան խճուղի թիվ 14/7 հասցեի 0.0105հա հողամասի նկատմամբ քաղ․ Աշոտ Ռուդիկի Ալիխանյանին տրամադրված կառուցապատման իրավունքի ժամկետը մինչև 2060թ․ դեկտեմբերի 31-ը երկարաձգելու մասին առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -11 ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|