Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. «01-01-01» Դիլիջան համայնք /Դիլիջանի քաղաքապետարան/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ ծախսային հոդվածից նվազեցնել՝ 15 000 000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամ,
2. «08-01-01» Դիլիջան համայնք /Սպորտային գոտիների և մարզական կենտրոնների կառուցում/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ ծախսային հոդվածին ավելացնել՝ 12 000 000 (տասներկու միլիոն) ՀՀ դրամ, «08-02-02» Դիլիջան համայնք /Թանգարաններ և ցուցասրահներ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ ծախսային հոդվածին՝ 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ։
3. Սույմն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։