Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Խաչատուր Ասատրյանը, Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 11-007-0021-0014 կադաստրային ծածկագրով 0,26հա հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1․Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 11-007-0021-0014 կադաստրային ծածկագրով 0,26հա հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Աղավնավանք գյուղ, 2-րդ փողոց, թիվ 38։
2․Պարտավորեցնել քաղ․ Խաչատուր Ասատրյանին․
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ․ դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։