Դիլիջան համայնքի մշակույթի պալատի հիմնանորոգումից հետո հետագա շահագործումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքը՝ Դիլիջան քաղաքի, Մյասնիկյան փողոցի թիվ 53 հասցեի մշակույթի պալատի շենքը՝ 2497.7 քմ ընդհանուր մակերեսով և շենքի սպասարկման հողամասը՝ 0.1860 հա մակերեսով (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1449910) անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել «Դիլիջանի մշակույթի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ Դիլիջան համայնքում մշակութային գործունեության իրականացման նպատակով։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքը՝ Դիլիջան քաղաքի, Մյասնիկյան փողոցի թիվ 53 հասցեի մշակույթի պալատի շենքը՝ 2497.7 քմ ընդհանուր մակերեսով և շենքի սպասարկման հողամասը՝ 0.1860 հա մակերեսով (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1449910) անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ «Դիլիջանի մշակույթի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։