Դիլիջան համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 14/12 հասցեի 280.0քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու մասին հարցը` հետևյալ աճուրդային լոտով, պայմաններով և մեկնարկային գնով.
Լոտ 3/ՔՀ-19/ - ծածկագիրը՝ 11-003-0047-0078, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հող, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, 700000 դրամ մեկնարկային գնով, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով:
Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 14/12 հասցեի 280.0քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով հետևյալ աճուրդային լոտով, պայմաններով և մեկնարկային գնով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը.
Լոտ 3/ՔՀ-19/ - ծածկագիրը՝ 11-003-0047-0078, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հող, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, 700000 դրամ մեկնարկային գնով, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: