Համաձայն Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի միջև կնքված կապիտալ սուբվենցիայի հատկացման 06.11.2024թ․ թիվ 16 և թիվ 17 պայմանագրերի, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացվել է 119 661 100 (մեկ հարյուր տասնինը միլիոն վեց հարյուր վաթսունմեկ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիա Դիլիջան համայնքի Խաչարձան (46 835 500 ՀՀ դրամ) և Աղավնավանք (72 825 600 ՀՀ դրամ) բնակավայրերում ճանապարհների տուֆատման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ սուբվենցիոն եկամտային հաշվին և ծախս «04-05-01» /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգմամբ։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 119 661 100 (մեկ հարյուր տասնինը միլիոն վեց հարյուր վաթսունմեկ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիան ճանաչել որպես եկամուտ սուբվենցիոն եկամտային հաշվին։
2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 119 661 100 (մեկ հարյուր տասնինը միլիոն վեց հարյուր վաթսունմեկ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիան ճանաչել ծախս և ուղղել «04-05-01» /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման սուբվենցիոն ծախսային հաշվի 5113 հոդվածին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |