Այսօր: Կիրակի, 30 Հունիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 757
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2024 թվականի N 757

ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 1997Թ. ՀՈՒԼԻՍԻ 4–Ի ԹԻՎ 217 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Դիլիջանի համայնքապետարան է դիմել Դիլիջան քաղաքի Կալինինի  4-րդ նրբանցքի տուն 15 հասցեի  բնակիչ Սեյրան Հովսեփյանը` հայտնելով, որ Դիլիջանի  քաղաքապետի 1997 թվականի  հուլիսի 4-ի թիվ 217 որոշման մեջ  թյուրիմացաբար սխալ է տեղի ունեցել՝ «Հովեյան Ելիզավետա Վլադիմիրի» փոխարեն գրվել է «Օվեյան Ելիզավետա Վոլոդյայի», իսկ «Հովսեփյան Վահագն Գագիկի» փոխարեն՝ «Հովսեփյան Վահագ Գագիկի» : Քաղաքացին խնդրել է կատարել համապատասխան ուղղում:

   ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի  հուլիսի 4-ի թիվ 217 որոշման մեջ  «Հովեյան Ելիզավետա Վլադիմիրի» փոխարեն գրվել է «Օվեյան Ելիզավետա Վոլոդյայի», իսկ «Հովսեփյան Վահագն Գագիկի» փոխարեն՝ «Հովսեփյան Վահագ Գագիկի»։

Ելնելով վերոգրյալից  և  ղեկավարվելով  «Նորմատիվ  իրավական  ակտերի  մասին»  օրենքի 1-ին   հոդվածի 2-րդ   մասով, 33-րդ  հոդվածի 1-ին  մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-րդ կետի պահանջներով` 

1.Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի  հուլիսի 4-ի թիվ 217 որոշման մեջ  կատարել փոփոխություն՝ «Օվեյան Ելիզավետա Վոլոդյայի» փոխարեն կարդալ  «Հովեյան Ելիզավետա Վլադիմիրի» «Հովսեփյան Վահագ Գագիկի» փոխարեն՝ «Հովսեփյան Վահագն Գագիկի»։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner