Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հեղնար Հովելի Ալիխանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ. թիվ 2/2 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1120.0 քմ հողամասին կից գտնվող /Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ. թիվ 2/7 հասցեի/ 124.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 124.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ. թիվ 2/7 հասցեի 124.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 847453 /ութ հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Հեղնար Հովելի Ալիխանյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ. թիվ 2/7 հասցեի 124.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 847453 /ութ հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Հեղնար Հովելի Ալիխանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: