Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Թեղուտ գյուղի տարածքում գտնվող, 11-029-0025-0001 ծածկագրով հողամասի մի մասի` 60.0քմ հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել համայնքի սեփականության իրավունքը /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Դիլիջանի համայնքի ավագանու 14 մարտի 2024 թվականի թիվ 647-Ա որոշման, ըստ համայնքի կադաստրային քարտեզի նշված 60.0քմ հողամասն ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր»:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով և հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. նոյեմբերի 15-ի թիվ 2246-Ն և 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի պահանջները՝
1.Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Թեղուտ գյուղի տարածքում գտնվող, Բնակավայրերի հողերի 11-029-0025-0001 ծածկագրով հողամասի մի մասին` 60.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ, 3-րդ փողոց, թիվ 20/1 (կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը):
2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ Դիլիջանի համայնքի հողերի կադաստրային քարտեզի 11-029-0025-0001 ծածկագրով հողամասի մի մասի` 60.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: