|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2024 թվականի N 776-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 31/8 ՀԱՍՑԵԻ ՄԱՌԱՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 19․8ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. օգոստոսի 22-ի թիվ 919-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց, թիվ 31/8 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սիլվա Սամսոնի Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված 16․64քմ արտաքին մակերեսով մառանի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 06092024-11-0052/: Քանի որ տվյալ մառանը կառուցվել է բազմաբնակարան շենքերի բակային տարածքում, ուստի գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սիլվա Պողոսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց, թիվ 31/8 հասցեի մառանը՝ 16․64քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 19․8քմ հողամասը, վարձակալության իրավունքով 11178 դրամ տարեկան վարձավճարով, մինչև 2060թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով, որի վերաբերյալ վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված մառանը և վերջինիս զբաղեցրած 19․8քմ հողամասը քաղ. Սիլվա Սամսոնի Պողոսյանին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց, թիվ 31/8 հասցեի մառանը՝ 16․64քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 19․8քմ հողամասը, 11178 դրամ տարեկան վարձավճարով մինչև 2060թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով քաղ. Սիլվա Սամսոնի Պողոսյանին վարձակալության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -12 ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|