Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սուրեն Հայկի Աղաջանյանը՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 5-րդ փողոց թիվ 60 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 1096.0քմ հողամասին կից գտնվող Թեղուտ գյուղի 5-րդ փողոց թիվ 58/3 հասցեի 232.8քմ մակերեսով և 5-րդ փողոց թիվ 58/4 հասցեի 324.5քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 232.8քմ և 324.5քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամասեր, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնչորսերորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 5-րդ փողոց թիվ 58/3 հասցեի 232.8քմ մակերեսով և 5-րդ փողոց թիվ 58/4 հասցեի 324.5քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 284249 /երկու հարյուր ութսունչորս հազար երկու հարյուր քառասունինը/ դրամ և 396215 /երեք հարյուր իննսունվեց հազար երկու հարյուր տասնհինգ/ դրամ արժեքներով օտարել քաղ. Սուրեն Հայկի Աղաջանյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 5-րդ փողոց թիվ 58/3 հասցեի 232.8քմ մակերեսով և 5-րդ փողոց թիվ 58/4 հասցեի 324.5քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 284249 /երկու հարյուր ութսունչորս հազար երկու հարյուր քառասունինը/ դրամ և 396215 /երեք հարյուր իննսունվեց հազար երկու հարյուր տասնհինգ/ դրամ արժեքներով քաղ. Սուրեն Հայկի Աղաջանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: