|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 նոյեմբերի 2024 թվականի N 807-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 11/2 ՀԱՍՑԵԻ 0.07336ՀԱ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Բորիս Արամայիսի Թամրազյանը՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 2-րդ փողոց թիվ 71 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.15հա հողամասին կից գտնվող /2-րդ փողոց թիվ 11/2 հասցեի/ 0.07336հա մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.07336հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնչորսերորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 2-րդ փողոց թիվ 11/2 հասցեի 0.07336հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 895726 /ութ հարյուր իննսունհինգ հազար յոթ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Բորիս Արամայիսի Թամրազյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 2-րդ փողոց թիվ 11/2 հասցեի 0.07336հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 895726 /ութ հարյուր իննսունհինգ հազար յոթ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Բորիս Արամայիսի Թամրազյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -15 ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|