Դիլիջան համայնքին վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագրով գումար է հատկացվել Աղավնավանք բնակավայրում ներհամայնքային ճանապարհների խճապատման, դեպի եկեղեցի տանող ճանապարհի և եկեղեցու տարածքի բարեկարգման համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3000000 (երեք միլիոն ) ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Դիլիջան համայնքի 2020թ. բյուջեի եկամուտները /Վարձատրվող հասարակական աշխատանքներ/ ավելացնել 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ.
2. Դիլիջան համայնքի 2020թ. բյուջեով նախատեսված ծախսերը «10-07-01 Սոցիալական հատուկ արտոնություններ» ավելացնել 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որից հոդված 4111(Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ)-1260000(մեկ միլիոն երկու հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ. 4264(Տրանսպորտային նյութեր)- 240000 (երկու հարյուր քառասուն հազար)ՀՀ դրամ:
3. Դիլիջան համայնքի ֆինանսական մասնակցությունն ապահովելու նպատակով Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից հատկացնել 1500000(մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ «10-07-01 Սոցիալական հատուկ արտոնություններ» հոդված 4269(Հատուկ նպատակային այլ նյութեր):