Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. Դիլիջան համայնքի վարչական տարածքում գտնվող Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող հենասյուները տրամադրել վարձակալության իրավունքով՝ 1 հենասյան համար սահմանելով ամսական 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ վարձավճար։
2. Սույն որոշման 1-ին կետը կիրառել նոր կնքվող պայմանագրերի համար։
3. Վարձակալության առավելագույն ժամկետ սահմանել՝ 5 տարի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։ |