|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 դեկտեմբերի 2024 թվականի N 838-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ 11-003-0408-0019 ԾԱԾԿԱԳՐՈՎ 40.8ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ 11-003-0408-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ 62.9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանը՝ իր սեփականությունը հանդիսացող Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0408-0018 ծածկագրով, 316.6քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասին կից գտնվող, 11-003-0408-0019 ծածկագրով 40.8քմ և 11-003-0408-0001 ծածկագրով 62.9քմ մակերեսներով հողամասերը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 40.8քմ և 62.9քմ հողամասերը գտնվում են գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, որպես վարելահող: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0408-0019 ծածկագրով 40.8քմ և 11-003-0408-0001 ծածկագրով 62.9քմ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար 4692 /չորս հազար վեց հարյուր իննսուներկու/ և 7234 /յոթ հազար երկու հարյուր երեսունչորս/ դրամ արժեքներով օտարել քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0408-0019 ծածկագրով 40.8քմ և 11-003-0408-0001 ծածկագրով 62.9քմ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար 4692 /չորս հազար վեց հարյուր իննսուներկու/ և 7234 /յոթ հազար երկու հարյուր երեսունչորս/ դրամ արժեքներով, քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -14 ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|