Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 736-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2024 թվականի N 736-Ա

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ Մ․ ԳՈՐԿՈՒ ՓՈՂՈՑ ԹԻՎ 15/4 ՀԱՍՑԵԻ 431.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել «ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս լիազորված անձ Ռոզա Ժամհարյանի, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 1/4 հասցեի, «ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 1.25հա հողամասին կից գտնվող Մ․ Գորկու փողոց թիվ 15/4 հասցեի 0.0431հա մակերեսով հողամասն ընդլայնման կարգով «ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.0431հա մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մ․ Գորկու փողոց թիվ 15/4 հասցեի 0.0431հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 4531448  /չորս միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար չորս հարյուր քառասունութ/ դրամ արժեքով օտարել «ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մ․ Գորկու փողոց թիվ 15/4 հասցեի 0.0431հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 4531448  /չորս միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար չորս հարյուր քառասունութ/ դրամ արժեքով «ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -12

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner