Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. նոյեմբերի 25-ի թիվ 1232-Ա որոշմամբ, 2024թ. դեկտեմբերի 26-ին վարձակալության իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական հողերից 2156․4քմ մակերեսով հողամասը, որպես արոտավայր /ԼՈՏ-16(Վ-24), Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ 11-029-0061-0014 ծածկագրով/, 25 տարի ժամկետով, 21564 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 21564 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի, 13-րդ փողոց, թիվ 12 տան բնակիչ Գառնիկ Ստեփանյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 2 արձանագրությունը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական հողերից 2156․4քմ մակերեսով հողամասը որպես արոտավայր /Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ 11-029-0061-0014 ծածկագրով/, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, տրամադրել Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի, 13-րդ փողոց, թիվ 12 տան բնակիչ Գառնիկ Ստեփանյանին: Հողամասի տարեկան վարձավճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 21564 /քսանմեկ հազար հինգ հարյուր վաթսունչորս/ դրամ:
2.Կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Գառնիկ Ստեփանյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վարձավճարը, այն է` 21564 դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 1079 դրամ նախավճարը ներառվում է տարեկան վարձավճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: