Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գենդերային քաղաքականության հայեցակարգը, որը սահմանում է կանանց և տղամարդկանց նկատմամբ պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններն ու ընդհանուր ռազմավարությունը, համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի 2019թ. ծրագրային բյուջետավարման գործընթացում ներառել գենդերազգայուն մոտեցումներ:
Հայեցակարգը հիմնված է ՀՀ Սահմանադրության և օրենքների, Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի, ինչպես նաև ուղղորդիչ հանդիսացող այլ միջազգային քաղաքական փաստաթղթերի վրա։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և 2019թ. ծրագրային բյուջետավարման գործընթացում ներառել գենդերազգայուն մոտեցումներ`
· 2019թ, ծրագրային բյուջեի գենդերազգայուն բյուջետավարման գործընթացի համար մշակել համայնքում իրականացվելիք միջոցառումների ճանապարհային քարտեզ:
· Բյուջետային հատկացումների, նպատակների, միջոցառումների և ցուցանիշների մեջ հաշվի առնել գենդերային տեսանկյունը:
· Հավասար պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծել կանանց և տղամարդկանց անհատական ներուժի ինքնադրսևորման համար,
· Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում երկու սեռերի հավասար մասնակցության ապահովում` համայնքի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացմանը աջակցելու համար: