Այսօր: Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 764
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հուլիսի 2024 թվականի N 764

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 01-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԼՈՏ 46(ՔՀ–24) ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2024 թվականի հուլիսի մեկին Դիլիջան համայնքի ավագանու 10.05.2024թ․ թիվ 704–Ա և համայնքի ղեկավարի 30.05.2024թ․ թիվ 675–Ա որոշմամբ 01.07.2024թ․ աճուրդի ներկայացված  ք․ Դիլիջան, Սայաթ-Նովայի փողոց թիվ 30/1 հասցեի, 11-003–0227–0021 կադաստրային ծածկագրով,  բնակելի կառուցապատման 732.8 քմ մակերեսով՝ լոտ 46 (ՔՀ–24),  հողամասի աճուրդի ընթացքում պարզվել է, որ Արթուր Հենրիկի Աղաբեկյանի լիազորված անձ Արմեն Համլետի Աղաբեկյանը աճուրդին ներկայացել է ոչ պատշաճ լիազորագրով, մասնավորապես վերը նշված լիազորագրով Արմեն Համլետի Աղաբեկյանին իրավունք չէր վերապահվել Արթուր Հենրիկի Աղաբեկյանի անունից մասնակցել աճուրդի, ձեռք բերել անշարժ գույք, կնքել պայմանագրեր։ Հաշվի առնելով նշված հանգամանքը աճուրդի մասնակիցների և կազմակերպիչների կողմից չի ստորագրվել աճուրդի մասին թիվ 8 արձանագրությունը։

Ելնելով վերոգրյալից,  ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 69-րդ հոդվածի, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 15–րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի 01.07.2024թ. թիվ 8 արձանագրությունը՝

1.Դիլիջան համայնքի  ք․ Դիլիջան, Սայաթ-Նովայի փողոց թիվ 30/1 հասցեի, 11-003–0227–0021 կադաստրային ծածկագրով,  բնակելի կառուցապատման 732.8 քմ մակերեսով  հողամասի 01.07.2024թ․ հայտարարված աճուրդը՝ լոտ 46 (ՔՀ–24), համարել չկայացած։

2.Համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ սահմանված կարգով հետ վերադարձնել աճուրդի մասնակից  Արթուր Հենրիկի Աղաբեկյանի լիազորված անձ Արմեն Համլետի Աղաբեկյանի կողմից մուծված աճուրդի նախավճարի գումարը։  

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner