Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 24-ի թիվ 1020-Ա որոշմամբ, 2024թ. հոկտեմբերի 25-ին վարձակալության իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 2034․4քմ մակերեսով հողամասը, բանջարաբուծության նպատակով /ԼՈՏ-11(Վ-24), Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 11-րդ փողոց, թիվ 14/1 հասցեի/, 25 տարի ժամկետով, 61032 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 61032 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի, 13-րդ փողոց, 8-րդ փկղ․ թիվ 2 տան բնակիչ Արամ Թամրազյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 2 արձանագրությունը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 2034․4քմ մակերեսով հողամասը բանջարաբուծության նպատակով /Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 11-րդ փողոց, թիվ 14/1 հասցեի/, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, տրամադրել Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի, 13-րդ փողոց, 8-րդ փկղ․ թիվ 2 տան բնակիչ Արամ Թամրազյանին: Հողամասի տարեկան վարձավճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 61032 /վաթսունմեկ հազար երեսուներկու/ դրամ:
2.Կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Արամ Թամրազյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վարձավճարը, այն է` 61032 դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 3052 դրամ նախավճարը ներառվում է տարեկան վարձավճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: