Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. մայիսի 30-ի թիվ 675-Ա որոշմամբ 2024թ. հուլիսի 01-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Հովք գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից 700․0քմ /11-044-0305-0005 ծածկագրով/, 1106․6քմ /11-044-0308-0050 ծածկագրով/ և 11120․7քմ /11-044-0317-0020 ծածկագրով/ հողամասերը որպես վարելահող մեկ աճուրդային լոտով /Լոտ-7(ԳՀ-24) / 105000 դրամ, 165990 դրամ և 1668105 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 110250 դրամ, 174290 դրամ և 1751511 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 1-ին փողոց, թիվ 75 տան բնակիչ Ռոստամ Սահակյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 9 արձանագրությունը:
Նշված հողամասերը չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, ըստ հողատեսքի՝ վարելահող:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 9 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից, Հովք գյուղի տարածքում գտնվող 700․0քմ /11-044-0305-0005 ծածկագրով/, 1106․6քմ /11-044-0308-0050 ծածկագրով/ և 11120․7քմ /11-044-0317-0020 ծածկագրով/ մակերեսներով հողամասերը, որպես վարելահող օտարել Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 1-ին փողոց, թիվ 75 տան բնակիչ Ռոստամ Սահակյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Ռոստամ Սահակյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 110250 դրամ, 174290 դրամ և 1751511 դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 52500 դրամ, 82995 դրամ և 834053 դրամ նախավճարները ներառվում են հողամասերի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: