Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. հուլիսի 11-ի թիվ 518-Ա որոշմամբ, 2025թ. օգոստոսի 12-ին վարձակալության իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական հողերից 700․0քմ մակերեսով հողամասը, որպես արոտավայր /ԼՈՏ-9(Վ-25), Դիլիջան քաղաքի 11-003-0654-0055 ծածկագրով/, 25 տարի ժամկետով, 35000 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 36750 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Կալինինի փողոց, 241 շենք, թիվ 26 բնակարանի բնակիչ Հերմինե Մելիքյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 7 արձանագրությունը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 7 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական հողերից 700․0քմ մակերեսով հողամասը որպես արոտավայր /Դիլիջան քաղաքի 11-003-0654-0055 ծածկագրով/, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, տրամադրել Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Կալինինի փողոց, 241 շենք, թիվ 26 բնակարանի բնակիչ Հերմինե Մելիքյանին: Հողամասի տարեկան վարձավճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 36750 /երեսունվեց հազար յոթ հարյուր հիսուն/ դրամ:
2.Կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Հերմինե Մելիքյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վարձավճարը, այն է` 36750 դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 1750 դրամ նախավճարը ներառվում է տարեկան վարձավճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: