Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 28062023-11-0002, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 29 հասցեի բնակելի տունը 620.0քմ տնամերձ հողամասով պատկանում է քաղաքացի Սոնյա Լենտրուշի Մատինյանին: Վերջինս դիմել են Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 29/1 հասցեի 117․0քմ մակերեսով և Սայաթ-Նովայի փողոցի թիվ 29/4 հասցեի 217․4քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 117.0քմ և 217․4քմ հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Նշված հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 08072024-11-0076 և 20022024-11-0053/: Համայնքի ավագանին 2024թ. փետրվարի 13-ի թիվ 590-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 117.0քմ եվ 217․4քմ հողամասերն ընդլայնման կարգով քաղաքացի Սոնյա Լենտրուշի Մատինյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`
1. Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 29 հասցեի բնակելի տան 620.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 29/1 հասցեի 117․0քմ մակերեսով և Սայաթ-Նովայի փողոցի թիվ 29/4 հասցեի 217․4քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղաքացի Սոնյա Լենտրուշի Մատինյանին: Հողամասերի արժեքը կազմում է համապատասխանաբար 799614 դրամ և 1485777 դրամ:
2. Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 29 հասցեի 620.0քմ հողամասին 117․0քմ եվ 217․4քմ հողամասերի ընդլայնումից առաջացած 954․4քմ հողամասը և բնակելի տունը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Սայաթ-Նովայի փողոց թիվ 29 հասցեով:
3. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
4. Պարտավորեցնել Սոնյա Մատինյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասերի կադաստրային արժեքները՝ համապատասխանաբար 799614 /յոթ հարյուր իննսունինը հազար վեց հարյուր տասնչորս/ դրամ և 1485777 /մեկ միլիոն չորս հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր յոթանասունյոթ/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: