Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. մայիսի 08-ի թիվ 572-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 73/9 հասցեի 25․4քմ հողամասում, քաղ. Արթուր Մալիկոյի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 25․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 21052024-11-0049/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արթուր Սարգսյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2024թ. հունիսի 10-ի թիվ 717-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Արթուր Մալիկոյի Սարգսյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 73/9 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 25․4քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 25․4քմ հողամասը, համապատասխանաբար, 58827 դրամ և 173592 դրամ արժեքներով օտարել քաղ. Արթուր Մալիկոյի Սարգսյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Արթուր Սարգսյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 173592 /հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր իննսուներկու/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 58827 /հիսունութ հազար ութ հարյուր քսանյոթ/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: