|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 նոյեմբերի 2024 թվականի N 1230 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՔ ԳՅՈՒՂԻ <<ՇԻՆՔԱՐ>> ԿՈՉՎՈՂ ՀԱՆԴԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 6ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ԽՈՏՀԱՐՔ ՔԱՂ․ ՄԱՐԱՏ ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ․ Մարատ Դովլաթբեկյանը՝ Դիլիջան համայնքի Հովք գյուղի <<Շինքար>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 6հա մակերեսով հողամասը որպես խոտհարք օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ․ հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման 1-ին կետի պահանջներով՝ 1․Քաղ․ Մարատ Դովլաթբեկյանին տրամադրել Դիլիջան համայնքի Հովք գյուղի <<Շինքար>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 6հա մակերեսով խոտհարքից օգտվելու իրավունք՝ 3 տարի ժամկետով։ 2․Խոտհարքից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 60.000դրամ։ 3․Քաղաքացու հետ կնքել խոտհարքից օգտվելու պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ․ հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով։ 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|