Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 366
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2025 թվականի N 366

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄԱՐԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 33 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համաձայն 2005թ․ փետրվարի 08-ի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց թիվ 33 հասցեի բնակելի տունը և տնամերձ հողամասը պատկանում է քաղաքացի Վարուժան Սահակյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված բնակելի տան և տնամերձ հողամասի փաստաթղթղային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Կամարինի փողոց թիվ 33 հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 325.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 439.2քմ: Հանձնաժողովը նշում է, որ նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող  հողամասի մակերեսը կազմում է մինչև 300.0քմ, որը բավարար է Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով տիրապետողի սեփականության իրավունքը ճանաչելու համար /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ: 
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան և տնտեսական շինության ձևափոխությունների ու կցակառուցումների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջինիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացի Վարուժան Սահակյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի,  Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`  

1.Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց թիվ 33 հասցեի տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող հողամասի, բնակելի տան և օժանդակ շինության նկատմամբ ճանաչել քաղաքացի Վարուժան Հենրիկի Սահակյանի (ծնված 23.09.1975թ.) սեփականության իրավունքը: Այսպիսով, Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց թիվ 33 հասցեի բնակելի տան տնամերձ հողամասի մակերեսի չափը կազմում է 439.2քմ:
2.Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց թիվ 33 հասցեի 439.2քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել նոր հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամարինի փողոց, թիվ 33/1:
3.Պարտավորեցնել քաղ. Վարուժան Սահակյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner