Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Մհեր Հակոբյանը, Դավիթ Հակոբյանը և Սասուն Հակոբյանը՝ Դիլիջան քաղաքի Վ. Անանյան փողոց թիվ 38 հասցեի հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Վ. Անանյան փողոց թիվ 38 հասցեի հողամասից առանձնացվող 0.10664հա մակերեսով հողամասին և բնակելի տանը /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Վ. Անանյան փողոց թիվ 32/1, իսկ մնացած 0.21631հա հողամասին և անասնաշենքին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Վ. Անանյան փողոց թիվ 32/2։
2.Պարտավորեցնել համասեփականատերերին.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: