|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 փետրվարի 2020 թվականի N 36 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 147-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ի փոփոխումն Դիլիջան համայնքի ավագանու 2019թ. հոկտեմբերի 15-ի <<Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխությունը հաստատելու մասին>> թիվ 147-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Դիլիջան համայնքի ավագանու 2019թ. հոկտեմբերի 15-ի <<Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխությունը հաստատելու մասին>> թիվ 147-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<Հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ մասը՝ սույն որոշման 1-ին կետով սահմանված, Դիլիջան քաղաքի <<Փիշիկ>> հանդամասում գտնվող նախկին հակատուբերկուլյոզային առողջարանի՝ ներկայիս ք.Դիլիջան Առողջարանային փողոց թիվ 5/1 հասցեի ջրի մղման կայանի և կից էլ.ենթակայանի սպասարկման 191.4քմ մակերեսով 11-003-0468-0002 ծածկագրով հողամասը, ըստ նպատակային նշանակության դիտարկել որպես <<էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողեր>>, ըստ գործառնական նշանակության՝ <<կոմունալ ենթակառուցվածքների հողեր>>: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -9 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|