Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 992
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2024 թվականի N 992

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 101/5 ՀԱՍՑԵԻ 6․0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ «ԴԻ ՍԻ ԴԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «ԴԻ ՍԻ ԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն Վերա Բոյաջյանի՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղուն հարակից տարածքում, գովազդային վահանակ տեղադրելու նպատակով, կառուցապատման իրավունքով 6․0քմ հողամաս տրամադրելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 101/5 հասցեի 6․0քմ հողամասը, գովազդային վահանակի տեղադրման նպատակով, կառուցապատման իրավունքով, 10 տարի ժամկետով տրամադրել <<Դի Սի ԴԻ>> սահմանափակ պատասխանատվության ընկերությանը։ Հանձնաժողովը նշում է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 101/5 հասցեի 6․0քմ հողամասը գտնվում է համայնքի Բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի կազմում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցված է /սեփականության վկայական թիվ 30082024-11-0069/: 
Ելնելով  վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481 հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12–ի թիվ 286–Ն որոշման,  ինչպես նաև Դիլիջան համայնքի ավագանու 28.04.2009թ. թիվ 72-Ն որոշման պահանջներով՝

1.Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 101/5 հասցեի հողամասը, գովազդային վահանակ տեղադրելու նպատակով, կառուցապատման իրավունքով, տարեկան 10000 դրամ վճարի չափով, մինչև 2034թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել «ԴԻ ՍԻ ԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2.Կնքել հողի կառուցապատման իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման: Երկամսյա ժամկետում պետական գրանցում չկատարելու դեպքում սույն որոշումը չեղյալ է ճանաչվում:
3․Տրամադրվող հողամասի կառուցապատման նպատակով, տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
4.«ԴԻ ՍԻ ԴԻ» ՍՊԸ-ին առաջադրել հետևյալ պայմանները.
1)Դիմել կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ նշված հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)Նախագծային փաստաթղթերը կազմել Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին համապատասխան և սահմանված ժամկետում: 
3)Տեղական տուրքերի և վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 1–ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումներ:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:                                                                                                                                                                                                                             


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner