Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 3-րդ նրբ․ թիվ 11/1 հասցեի 260.4քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
2. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոց 1-ին նրբ․ թիվ 5/6 հասցեի 505.5քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
3. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 30/2 հասցեի 37.0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
4. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ․ թիվ 8/3 հասցեի 278.1քմ և Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ․ թիվ 12/3 հասցեի 212.3քմ հողամասերն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
5. Դիլիջան համայնքի տարածքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
6. Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 5-րդ փողոց թիվ 58/3 հասցեի 232.8քմ եվ 5-րդ փողոց թիվ 58/4 հասցեի 324.5քմ հողամասերն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
7. Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 5-րդ փողոց թիվ 58/2 հասցեի 868.5քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
8. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 161/1 հասցեի 203.8քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
9. Դիլիջան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
10. Դիլիջան hամայնքի «Դիլիջանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի 2 դասասենյակները «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամին 1 տարի ժամկետով անհատույց օգտագործման հանձնելու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
11. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 69/1 հասցեի ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 32․0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
12. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0408-0019 ծածկագրով 40.8քմ մակերեսով և 11-003-0408-0001 ծածկագրով 62.9քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
13. Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց թիվ 47 հասցեի առևտրի սրահը, բնակելի տունը և վերջիններիս զբաղեցրած 72․4քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
14. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 7/20 հասցեի 153.5քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
15. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող մի շարք ծածկագրով հողամասեր Դիլիջանի համայնքի հողերի ֆոնդում ընդգրկելու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
16. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 5631.8քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը մրցույթի միջոցով, վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասերի վարձակալության իրավունքի տարեկան վճարի մեկնարկային գները հաստատելու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
17. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 16/5 հասցեի ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 15․3քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
18. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 9/7 հասցեի ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 25․9քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
19. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 8378.3քմ ընդհանուր մակերեսով թվով 14 հողամասերը, գյուղատնտեսական նշանակության հողերից 2056.8քմ մակերեսով թվով 2 հողամասերը, հատուկ պահպանվող տարածքների հողերից 3509.9քմ մակերեսով հողամասը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 832.0քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
20. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0408-0024 ծածկագրով 79.2քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
21. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 4-րդ նրբ․ թիվ 19/4 հասցեի 0.04988հա հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան
22. Դիլիջան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
Զեկ. Դավիթ Սարգսյան