Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1220
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2024 թվականի N 1220

ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲ․ ԹԻՎ 80Գ ՀԱՍՑԵԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սիմոն Սևանի Սանթրոսյանը՝ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ․ թիվ 80գ հասցեի բնակելի տան տնամերձ հողամասի սահմանների ճշտման և հողամասին կից փաստացի ավել օգտագործվող հողամասն իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ սեփականության վկայագրի  տվյալների, Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ․ թիվ 80գ հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 488.0քմ: Կատարված տեղազննման  և  չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմում է 1920.0քմ: Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին` փաստացի ավել օգտագործվող 1432.0քմ-ից 97.6քմ-ի (488.0քմ x 20%) նկատմամբ ճանաչել քաղաքացի Սիմոն Սևանի Սանթրոսյանի սեփականության իրավունքը, իսկ մնացած 1334.4քմ (1432.0քմ-97.6քմ) հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացուն:
Նշված 1334.4քմ հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տների և օժանդակ շինությունների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով հողամասի սեփականատերը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշման 6-րդ կետի, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի,  Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1.Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ․ թիվ 80գ հասցեի 488.0քմ տնամերձ հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 1432.0քմ հողամասից 97.6քմ հողամասի, բնակելի տների և օժանդակ շինությունների նկատմամբ ճանաչել քաղաքացի Սիմոն Սևանի Սանթրոսյանի (ծնված 07.10.1963թ.) սեփականության իրավունքը, իսկ 1334.4քմ հողամասն օտարել ուղղակի վաճառքի ձևով: Օտարվող հողամասի արժեքը կազմում է 2735907 դրամ /հաշվարկված է հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով/:
2.Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ․ թիվ 80գ հասցեի 1920.0քմ հողամասին տրամադրել նոր հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 16/5: 
3.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
4.Պարտավորեցնել քաղ․ Սիմոն Սանթրոսյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողի արժեքը` 2735907 /երկու միլիոն յոթ հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր յոթ/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner