Դիլիջան համայնքի ղեկավարի 2025թ. մարտի 06-ի թիվ 221-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, թիվ 73/11 հասցեի 106․0քմ հողամասում, քաղ. Հռիփսիմե Վարդգեսի Այվազյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 53․92քմ արտաքին մակերեսով մառանի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 17032025-11-0044/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Հռիփսիմե Այվազյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2025թ. ապրիլի 11-ի թիվ 913-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Հռիփսիմե Վարդգեսի Այվազյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 73/11 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 53․92քմ ընդհանուր արտաքին մակերեսով մառանը և վերջինիս սպասարկման 106․0քմ հողամասը, համապատասխանաբար, 249758 դրամ և 724436 դրամ արժեքներով օտարել քաղ. Հռիփսիմե Վարդգեսի Այվազյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Հռիփսիմե Այվազյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 724436 /յոթ հարյուր քսանչորս հազար չորս հարյուր երեսունվեց/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 249758 /երկու հարյուր քառասունինը հազար յոթ հարյուր հիսունութ/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: