Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Դիլիջան համայնքի ավագանու 2019թվականի հունվարի 15-ի թիվ 10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
2. Հաստիք հատկացնելու մասին:
Զեկ. Ա. Սանթրոսյան
3. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի 2-րդ նրբ. թիվ 8/6 հասցեի 950.0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ.Ա. Սանթրոսյան
4. Դիլիջան համայնքի 2020թ.բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին:
Զեկ.Ա. Սանթրոսյան
5. Դիլիջան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններում համայնքի ավագանու անդամների թեկնածուներ առաջադրելու մասին:
Զեկ.Ա. Սանթրոսյան
6. Դիլիջան համայնքում սոցիալական աջակցություն տրամադրելու չափորոշիչները սահմանելու մասին:
Զեկ. Ա. Սանթրոսյան
7. Դիլիջան համայնքի 2020թ. բյուջեի վարչական մասից ֆինանսավորում կատարելու մասին:
Զեկ.Ա.Սանթրոսյան
8. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 4788.6քմ ընդհանուր մակերեսով թվով 5 հողամասերը աճուրդի և 1852.2քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը կրկնաճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին:
Զեկ.Ա.Սանթրոսյան
9. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 224.0քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը և Բնակավայրերի հողերից 776.4քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասերի վարձակալության իրավունքի տարեկան վճարի մեկնարկային գները հաստատելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
10. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 66208.7քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գինը հաստատելու մասին:
զեկ. Ա.Սանթրոսյան
11. Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 17Գ հասցեում նախատեսվող բնակելի համալիրի թույլատրելի առավելագույն բարձրությունը հաստատելու մասին:
զեկ. Ա.Սանթրոսյան
12. Դիլիջան քաղաքի 1-ին փողոցի թիվ 2 հասցեում նախատեսվող հյուրանոցային համալիրի թույլատրելի առավելագույն բարձրությունը հաստատելու մասին:
զեկ. Ա.Սանթրոսյան