Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Տաթևիկ Արմենի Ապրեսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոց 1-ին նրբ․ թիվ 5 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 700.0քմ հողամասին կից գտնվող /Արցախի փողոց 1-ին նրբ․ թիվ 5/6 հասցեի/ 505.5քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 505.5քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոց 1-ին նրբ․ թիվ 5/6 հասցեի 505.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 3454739 /երեք միլիոն չորս հարյուր հիսունչորս հազար յոթ հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Տաթևիկ Արմենի Ապրեսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոց 1-ին նրբ․ թիվ 5/6 հասցեի 505.5քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 3454739 /երեք միլիոն չորս հարյուր հիսունչորս հազար յոթ հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Տաթևիկ Արմենի Ապրեսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: