Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 1016-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 նոյեմբերի 2025 թվականի N 1016-Ա

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 70/2 ՀԱՍՑԵԻ 730.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Սասուն Սեյրանի Ղամբարյանը և Թեհմինե Հովիկի Հախվերդյանը ՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 97/3 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 730.0քմ հողամասին կից գտնվող /Թբիլիսյան խճուղի թիվ 70/2 հասցեի/ 730.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 730.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 70/2 հասցեի 730.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 4989039 /չորս միլիոն ինը հարյուր ութսունինը հազար երեսունինը/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Սասուն Սեյրանի Ղամբարյանին և Թեհմինե Հովիկի Հախվերդյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 70/2 հասցեի 730.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 4989039 /չորս միլիոն ինը հարյուր ութսունինը հազար երեսունինը/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացիներ Սասուն Սեյրանի Ղամբարյանին և Թեհմինե Հովիկի Հախվերդյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -10

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner