Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. «01-03-03» Դիլիջան համայնք /Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4217 /արտագերատեսչական ծախսեր/ ծախսային հոդվածից նվազեցնել՝ 2 600 000 (երկու միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ, 4241 /մասնագիտական ծառայություններ/ ծախսային հոդվածից՝ 7 500 000 (յոթ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։
2. «01-01-01» Դիլիջան համայնք /Դիլիջանի քաղաքապետարան/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4222 /արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր/ ծախսային հոդվածին ավելացնել՝ 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ, 4221 /ներքին գործուղումներ/ ծախսային հոդվածին՝ 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ և 4237 /ներկայացուցչական ծախսեր/ ծախսային հոդվածին՝ 7 800 000 (յոթ միլիոն ութ հարյուր հազար)։
3. Սույմն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |