Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 181
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 856-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունվարի 2025 թվականի N 856-Ա

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով և հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությունըԴիլիջան համայնքի ավագանին որոշում է.  

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված և պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած   անձանց  ընտանիքի անդամներին  (ծնող, ամուսին, կին, երեխա) 2025 թվականի համար սահմանել արտոնություն՝ տեղական տուրքերի և վճարների նկատմամբ կիրառել զրոյական դրույքաչափ և ազատել տեղական տուրքերի և վճարների վճարումից:

2. «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների ուսման վարձավճարների նկատմամբ 2025 թվականի համար սահմանել արտոնություն` 

    1) Միաժամանակ երկու բաժին հաճախող երեխաների համար երկրորդ մասնագիտության համար՝ ուսման վարձավճարի 30% -ի չափով,

    2) Միևնույն ընտանիքից 2 և ավելի երեխաներ հաճախելու դեպքում յուրաքանչյուր երկրորդ և հաջորդ երեխաների համար՝  ուսման վարձավճարի 50 %-ի չափով,

    3) Միակողմանի ծնողազուրկ երեխաների  համար՝ ուսման վարձավճարի 50 %-ի չափով,

    4)  Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին ազատել ուսման վարձավճարից,

    5) Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին ազատել ուսման վարձավճարից։

3. Դիլիջանի  համայնքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների  ուսման վարձավճարների նկատմամբ 2025 թվականի համար սահմանել արտոնություն` 

    1) Միևնույն ընտանիքից 2 և ավելի երեխաներ հաճախելու դեպքում յուրաքանչյուր երկրորդ և հաջորդ երեխաների համար՝  ուսման վարձավճարի 50 %-ի չափով,

    2) Միակողմանի ծնողազուրկ երեխաների  համար՝ ուսման վարձավճարի 50 %-ի չափով,

    3) Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին ազատել ուսման վարձավճարից,

    4) Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին ազատել ուսման վարձավճարից։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տարածվում 2025 թվականի հունվարի 1-ից առաջացած հարաբերությունների վրա։


Կողմ -13

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner