Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 19-ի թիվ 109-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 185/10 հասցեի 17․6քմ հողամասում, քաղ. Գոհար Պավլիկի Գուլանյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 26․0քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 26032025-11-0034/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գոհար Գուլանյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2025թ. ապրիլի 11-ի թիվ 914-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Գոհար Պավլիկի Գուլանյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 185/10 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 26․0քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 17․6քմ հողամասը, համապատասխանաբար, 70850 դրամ և 185043 դրամ արժեքներով օտարել քաղ. Գոհար Պավլիկի Գուլանյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Գոհար Գուլանյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 185043 /հարյուր ութսունհինգ հազար քառասուներեք/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 70850 /յոթանասուն հազար ութ հարյուր հիսուն/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: