|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հուլիսի 2019 թվականի N 105 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2019Թ.ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել վարչական բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում Համահայկական ամառային 7-րդ խաղերին Դիլիջան համայնքի պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և 7-րդ Համահայկական խաղերին Դիլիջան համայնքի պատվիրակության մասնակցությունն ապահովելու և մարզազգեստի գնման նպատակով 1. Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեի պահուստային ֆոնդից /հոդված 4891/ հատկացնել 1760000 դրամ «Այլ մշակութային կազմակերպություններ»/ բաժին 08խումբ 02 դաս 04/ հոդված-4221-1000000 դրամ և հոդված 4261-760000 դրամ: |
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|