Այսօր: Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 766
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հուլիսի 2024 թվականի N 766

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲ․ ԹԻՎ 3Ա ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համաձայն 2023թ․ մայիսի 03-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի և սեփականության իրավունքի վկայագրերի՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց 1-ին նրբ․ թիվ 3ա հասցեի անշարժ գույքը պատկանում է քաղաքացիներ Ռոզա Լադուշի Սիմոնյանին և Արտակ Սուրենի Սիմոնյանին: Վերջիններս դիմել են Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված տնամերձ հողամասի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Մյասնիկյան փողոց 1-ին նրբ․ թիվ 3ա հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 800.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 752.0քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Չափի փոփոխման հարցում սեփականատերերը առարկություն չունեն: 
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջինիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացիներ Ռոզա Լադուշի Սիմոնյանը և Արտակ Սուրենի Սիմոնյանը ձեռք են բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի,  Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, ինչպես նաև  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`  

1.Հաստատել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց 1-ին նրբ․ թիվ 3ա հասցեի տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 752.0քմ մակերեսով, քաղաքացիներ Ռոզա Լադուշի Սիմոնյանի (ծնված 27.10.1950թ․) և Արտակ Սուրենի Սիմոնյանին (ծնված 22.06.1971թ․) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2.Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց 1-ին նրբ․ թիվ 3ա հասցեի բնակելի տների նկատմամբ ճանաչել քաղ. Ռոզա Լադուշի Սիմոնյանի (ծնված 27.10.1950թ․) և Արտակ Սուրենի Սիմոնյանին (ծնված 22.06.1971թ․) սեփականության իրավունքը:
3.Պարտավորեցնել համասեփականատերերին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner