Համաձայն 2023թ․ հուլիսի 20-ի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերի՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 170 հասցեի բնակելի տունը և տնամերձ հողամասը /որը պատկանել է Արտուշ Թադևոսի Մարկոսյանին/ պատկանում է քաղաքացիներ Գևորգ Դարվինի Մարկոսյանին և Գայանե Դարվինի Մարկոսյանին: Վերջիններս դիմել են Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված բնակելի տան և տնամերձ հողամասի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 242.1քմ, որը ընդհանուր բաժնային սեփականություն է և 304.9քմ ընդհանուր բակ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Հաստատել Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 170 հասցեի բնակելի տան տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 242.1քմ ընդհանուր բաժնային սեփականության և 304.9քմ ընդհանուր բակի մակերեսով, քաղաքացիներ Գևորգ Դարվինի Մարկոսյանի (ծնված 09.02.1965թ.) և Գայանե Դարվինի Մարկոսյանի (ծնված 08.06.1970թ.) սեփականության իրավունքով:
2.Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 170 հասցեի /242.1քմ ընդհանուր բաժնային սեփականություն և 304.9քմ ընդհանուր բակ/ տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել նոր հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կալինինի փողոց թիվ 170/3:
3.Պարտավորեցնել համասեփականատերերին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: