Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 42–րդ կետերի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2024թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Դիլիջան համայնքին հատկացվող նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները ուղղորդել ևս երկու հետևյալ տնտեսական զարգացման ծրագրերին՝
1) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա 72 հասցեի շենքի տանիքի հիմնանորոգում։
2) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի ասֆալտապատում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։