Այսօր: Կիրակի, 17 Օգոստոսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 580
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2025 թվականի N 580

ՔԱՂ. ԱՐՍԵՆ ԿՈԽԼԻԿՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. հուլիսի 11-ի թիվ 518-Ա որոշմամբ, 2025թ. օգոստոսի 12-ին վարձակալության իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 145․5քմ մակերեսով հողամասը, ավտոկայանատեղիի օգտագործման նպատակով /ԼՈՏ-2(Վ-25), Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Արցախի փողոց, 1-ին նրբ․ թիվ 3/2 հասցեի/, 25 տարի ժամկետով, 29100 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 33465 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոց, թիվ 99 տան բնակիչ Արսեն Կոխլիկյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 2 արձանագրությունը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`

1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 145․5քմ մակերեսով հողամասը ավտոկայանատեղիի օգտագործման նպատակով /Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Արցախի փողոց, 1-ին նրբ․ թիվ 3/2 հասցեի/, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, տրամադրել Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոց, թիվ 99 տան բնակիչ Արսեն Կոխլիկյանին: Հողամասի տարեկան վարձավճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 33465 /երեսուներեք հազար չորս հարյուր վաթսունհինգ/ դրամ:
2.Կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Արսեն Կոխլիկյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վարձավճարը, այն է` 33465 դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 1455 դրամ նախավճարը ներառվում է տարեկան վարձավճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner