Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը՝ հայտնելով, որ Գերասիմ Աղաջանյանի կողմից Հովսեփյան փողոցից գողացվել է Դիլիջանի համայնքապետարանին պատկանող ջրահեռացման համակարգի դիտահորի մետաղական 4 հատ ծածկոց: Համայնքի ղեկավարի կողմից Գերասիմ Աղաջանյանից բողոք և պահանջ ներկայացնելու հարցը ներկայացվում է համայնքի ավագանու քննարկմանը:
Հաշվի առնելով, որ գողացված նյութական արժեքները չեն հայտնաբերվել, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի կողմից ներկայացված Դիլիջանի համայնքապետարանին պատկանող ջրահեռացման համակարգի դիտահորի մետաղական 4 հատ ծածկոցների գողության փաստով Դիլիջանի համայնքապետարանը Գերասիմ Աղաջանյանից բողոք չունի: