Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. օգոստոսի 22-ի թիվ 919-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց, թիվ 31/8 հասցեի 19․8քմ հողամասում, քաղ. Սիլվա Սամսոնի Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 16․64քմ արտաքին մակերեսով մառանի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 06092024-11-0052/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սիլվա Պողոսյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը վարձակալության իրավունքով տրամադրման նպատակով, մինչև 2060թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2024թ. հոկտեմբերի 14-ի թիվ 776-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Սիլվա Սամսոնի Պողոսյանին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց, թիվ 31/8 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 16․64քմ ընդհանուր արտաքին մակերեսով մառանը և վերջինիս սպասարկման 19․8քմ հողամասը, 11178 դրամ արժեքով մինչև 2060թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել քաղ. Սիլվա Սամսոնի Պողոսյանին:
2.Կնքել հողի և շինության վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Սիլվա Պողոսյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել տարեկան վճարը, այն է՝ 11178 /տասնմեկ հազար հարյուր յոթանասունութ/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ վարձակալության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: